Jump to content

Հայկական մշակույթի ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական մշակույթի ժամանակաշրջան
Երկիր Ռուսաստան
 Seasons of Armenian culture Վիքիպահեստում

Հայկական մշակույթի ժամանակաշրջան (ռուս.՝ Сезон армянской культуры), տարբեր թեմատիկ միջոցառումների ամենամյա շարք, որի նպատակն է տարբեր կատեգորիաների մարդկանց համար նախատեսված բազմաժանր միջոցառումների միջոցով մասնակիցներին ծանոթացնել հայկական մշակույթին[1][2][3]։

Հայկական մշակույթի ժամանակաշրջանը կազմակերպվում է DUDUKIST նախագծի և Մոսկվայի հայկական թանգարանի կողմից[2][4]։

2019 թվականին Հայկական մշակույթի ժամանակաշրջանն անցկացվել է Մոսկվայում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 8-ը։ Սեզոնի ընթացքում անցկացվել են ավելի քան 40 միջոցառումներ՝ համերգներ, ուսումնական դասախոսություններ, ինտերակտիվ համերգներ երեխաների համար, խոհարարական, երաժշտության և արվեստի վարպետության դասեր[2]։

Երաժշտական շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումների երաժշտական շարքի շրջանակում ակուստիկ համերգները անկացվում են Սերգեյ Պրոկոֆևի թանգարանում, որի շրջանակում մասնակիցները իրենց համար ընտրում են համերգի տասներկու ձևաչափից ցանկացածը՝ «Դուդուկ և երգեհոն»՝ մենակատար Մարտին Ղազարյան, «Հայաստանի ձայները»՝ Թամզարա խումբ, «Դուդուկը դասական երաժշտության մեջ»՝ Խոսրով Մանուկյան, «Սերունդների հաջորդակություն»՝ Արմեն Հովհաննիսյան և Իսկուհի Կարապետյան, «Մոսկվայի հայ վիրտուոզներ»՝ Նոյան լարային քառյակ, «Դարերի երաժշտություն»՝ Գեղամ Օհանյանի անվան ժողովրդական երաժշտության համույթ, Ջիվան Գասպարյան Կրտսեր՝ ռուսական լարային անսամբլի, դուդուկի անսամբլ, «Դուդուկ և ձայն»՝ Արտեմ Տեր-Հովհաննիսյան և Աննա Ավակյան, «Էթնիկ երաժշտություն»՝ Պրայագ խումբ, «Էթնո-ջազ»՝ Հարություն Խաչատրյան և լավագույն ջազ երաժիշտներ, համերգների շարքն ավարտվում է «Ռուսաստանը և Հայաստանը լավագույն ընկերներ են» ծրագրով Վալերի Սեմին, Մարինա Սելիվանովա և այլք[2][5][6][7]։

Մանկական շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակ ամպեր» մշակութային կենտրոնում մանկական միջոցառումների շրջափուլի շրջանակում մասնակից երեխաները խաղային ձևով սովորում են հայկական ժողովրդական և դասական երաժշտություն՝ համերգների ժամանակ կարող են շարժվել, պարել, երգել, ծանոթանալ գործիքներին և շփվել երաժիշտների հետ։ Համերգները ներկայացնում են երկու անսամբլներ՝ «Նոյան» լարային քառյակը և «Գեղամ Օհանյանի» անվան հայկական ժողովրդական երաժշտության անսամբլը։ Համերգներն անցկացվում են «Սպիտակ ամպեր» մշակութային կենտրոնում[2]։

Վարպետության դասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական միջոցառումների շարքի շրջանակներում անցկացվում են մի շարք վարպետության դասեր՝ երաժշտական, գեղարվեստական և խոհարարական։ Վարպետության դասի շրջանակում ժողովրդական գործիքներ նվագելիս յուրաքանչյուր մասնակից ունի իր գործիքը, որի վրա կարող է մի պարզ մեղեդի նվագել պրոֆեսիոնալ մանկավարժի ղեկավարությամբ (մանկավարժներ՝ Արմեն Հովհաննիսյան՝ դուդուկ, Հենրի Ղուկասյան՝ դհոլ, Իսկուհի Կարապետյան՝ քանոն

«Հայաստանը գույներով» արվեստի վարպետության դասերի շարքի շրջանակում, որը բաղկացած է 4 փուլից, մասնակիցները՝ պրոֆեսիոնալ նկարիչ Էմիլ Աբրահամյանի գլխավորությամբ, կտավի վրա նկարում են Հայաստանի տեսարաններով նկարներ՝ ակրիլային ներկերով[2]։

Խոհարարական վարպետության դասերը՝ պրոֆեսիոնալ խոհարարներ Կասիմ Էրիստովի և Ալվարդ Բաղդասարյանի գլխավորությամբ, անցկացվում են հատուկ կահավորված LIVE Kitchen ստուդիայում։ Վարպետության դասի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից պատրաստում է հայկական խոհանոցի երեք ուտեստ[2][8]։

Ուսումնական դասախոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական դասախոսություններն անցկացվում են Լազարևների պատմական առանձնատանը, որտեղ այժմ տեղակայված է Հայաստանի դեսպանությունը։ Մարիա Սահինովան երկու հանդիպում է անցկացնում՝ «Հայաստան. երկիր, որը զարմացնում է նույնիսկ փորձված զբոսաշրջիկներին» և «Գինու հեղափոխություն Հայաստանում՝ ինչ համտեսել, ինչ խմել և ինչ դիտել», որն ուղեկցվում է համտեսով։ Պատմաբան Ալեքսանդր Չերեմինը դասախոսություն է անցկացնում «Հայաստանի պատմություն հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ իրադարձություններ և մարդիկ»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Осенний сезон армянской культуры пройдет в Москве». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Осенний сезон армянской культуры — крупнейший армянский фестиваль в истории Москвы». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  3. «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Хроники Сезона армянской культуры». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Мастера открывают секреты игры на древнем инструменте». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  6. От музыки до кухни: в Москве впервые проходит Сезон армянской культуры
  7. «VI Московский международный фестиваль дудука». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  8. «Кулинарные секреты: в Москве пройдут мастер-классы армянской кухни». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]